կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Սառնաղբյուրում 8 ընտանիք բնակարանամուտ է տոնել

Սառնաղբյուրում 8 ընտանիք բնակարանամուտ է տոնել

Շիրակի մարզ Անի համայնքի Սառնաղբյուր գյուղում բնակարանամուտ են տոնել 8 ընտանիք:

Սրանք այն ընտանիքներն են, որոնք շահառու էին ճանաչվել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում։

Շիրակի մարզում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու է դարձել 25 ընտանիք։

Աշխատանքներն իրականացվում են ծրագրի տվյալ ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ։

  • Կիսվել: