կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Քերոբյանը Ջերմուկում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը

Քերոբյանը Ջերմուկում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Ջերմուկում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են (սեպտեմբերյան ագրեսիայից հետո) ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը` ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը, նաև առաջիկայում նախատեսվող հանդիպումների, փառատոնների, միջոցառումների և տեղեկատվական արշավների կազմակերպումը:

  • Կիսվել: