երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մհեր Գրիգորյանը և Մաքսիմ Երմոլովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված քայլերը

Մհեր Գրիգորյանը և Մաքսիմ Երմոլովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված քայլերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

  • Կիսվել: