երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Փաշինյանը՝ արտակարգ դրության ժամանակ աշխատողների իրավունքների պաշտպանման մասին

Փաշինյանը՝ արտակարգ դրության ժամանակ աշխատողների իրավունքների պաշտպանման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը  հանձնարարվել է հետեւել, որ այս ընթացքում աշխատողների  իրավունքները չխախտվեն:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլեր են  ձեռնարկվում, որպեսզի չխախտվեն աշխատողների իրավունքները, Փաշինյանն ասաց․

«Քաղաքացիների մի մասին մտահոգում է, որ իրենց ասում են` եկեք աշխատանքի, իսկ մի մասին էլ մտահոգում է այն, որ իրենց ասում են` մի եկեք աշխատանքի: Եվ երկու դեպքում էլ սա անհատական մոտեցման խնդիր է եւ ես հանձնարարել եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որ գույքագրեն  բոլոր իրավիճակները, որ աշխատողների իրավունքները լիարժեք պահպանվեն: Երկրորդ իրավիճակ կարող է լինել, որ մարդն ուզում է վճարի աշխատավարձ, բայց ընկերությունը չունի այդ հնարավորությունները, մենք կարող ենք  առաջարկել, որ այդ ընկերությանը վարկային կազմակերպությունը վարկ առաջարկի, որի տոկոսը սուբսիդավորի Կառավարությունը, այսինքն պարտքով փող, որ ինչ-որ ժամանակ հետո վերադարձնելու են եւ ամեն խումբ դեպքի համար մենք առաջարկելու ենք կոնկրետ լուծումներ»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ ամեն դեպքում կառավարությունը կանգնած է տնտեսվարողի կողքին:

Նա նաեւ նշեց, որ իրավիճակները շատ տարբեր են, եւ եթե IT ոլորտի աշխատողները կարող են տնից աշխատել, սակայն սուպերմարկետի աշխատողները չեն կարող աշխատանքի չգնալ:

  • Կիսվել: