շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Պարզվեց՝ ոչ թե ընդդիմությունն է խանգարում, որ գործարանն աշխատի, այլ խարդախության մեջ միմյանց մեղադրող գործարարները. Մարուքյան (տեսանյութ)

Պարզվեց՝ ոչ թե ընդդիմությունն է խանգարում, որ գործարանն աշխատի, այլ խարդախության մեջ միմյանց մեղադրող գործարարները. Մարուքյան (տեսանյութ)

-Անհարմար բան ստացվեց,-իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով տեսանյութ՝ գրել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

՛՛Փաստորեն պարզվեց, որ ոչ թե ընդդիմությունն է խանգարում, որ գործարանն աշխատի, այլ խարդախության մեջ միմյանց մեղադրող գործարարները...

Այս պատմությունը լսելով՝ թերևս հարց է առաջանում, թե ինչպե՞ս էր կառավարությունը հետհեղափոխական շրջանում ԱԱՀ-ի հարկային արտոնություն տրամադրում մի կազմակերպության, որը միլիոնավոր դոլարների ներդրում էր խոստանում, բայց ուներ ընդամենը մեկ գրանցված աշխատող:

Հետաքրքիր է, եթե ընդդիմությունը հարց չտար վարչապետին, իսկ գործարարն էլ ի պաշտպանություն ասուլիս չաներ՝ մեր ժողովուրդը որտեղի՞ց էր իմանալու, որ խարդախության մեջ են իրար մեղադրում ու 3 տարվա մեջ գեթ մեկ կոմպոզիտային գազի բալոն չեն իրացրել:

Ցավալի է, որ վարչապետի աշխատակազմը որևէ ճշտում չի կատարել, մինչև նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ՛՛,-նշել  է նա:

 
 

  • Կիսվել: