կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանի Նարեկ Մկրտչյանին 5 օրով արձակուրդ է ուղարկել. Նրան կփոխարինի փոխնախարարը

Նիկոլ Փաշինյանի Նարեկ Մկրտչյանին 5 օրով արձակուրդ է ուղարկել. Նրան կփոխարինի փոխնախարարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 5 օրով արձակուրդ է մեկնում:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր՝ 2023 թվականի մարտի 10-16-ը ներառյալ:
  2. Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

  • Կիսվել: