ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Նախարարը կգործուղվի Մոսկվա` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով

Նախարարը կգործուղվի Մոսկվա` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը դեկտեմբերի 17-19-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։ 

Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարել է ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

  • Կիսվել: