երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մհեր Գրիգորյանը Իվա Պետրովային ներկայացրել է Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության և պետական ծախսերի ոլորտներում իրականացվող բարեփոխումները

Մհեր Գրիգորյանը Իվա Պետրովային ներկայացրել է Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության և պետական ծախսերի ոլորտներում իրականացվող բարեփոխումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ ընթացիկ պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը:

Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության և պետական ծախսերի ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրադարձ է կատարվել 2025 թվականի բյուջեի նախագծի հիմնական ուղղություններին:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան բարձր է գնահատել երկրում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները: 

  • Կիսվել: