երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը հանդիպման սկզբում ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները և այն հիմնական սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները, որոնց հաղթահարման ուղղությամբ ներկա պահին Կառավարությունը ջանքեր է գործադրում:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է եվրոպական կողմի պատրաստակամությունը շարունակելու աջակցել Հայաստանին, այդ թվում` պատերազմի հետևանքների վերացման գործում: Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ռազմագերիների շուտափույթ վերադարձի կարևորության մասին: ՀՀ փոխվարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը և անդրադարձել տարածաշրջանի հնարավոր ապաշրջափակմանն առնչվող հարցերին:  

  • Կիսվել: