երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մենք ում ուղերձ ունեինք չաշխատելու մասին, արդեն փոխանցել ենք. վարչապետը հարկադիր պարապուրդի վճարվելու մասին

Մենք ում ուղերձ ունեինք չաշխատելու մասին, արդեն փոխանցել ենք. վարչապետը հարկադիր պարապուրդի վճարվելու մասին

ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Սոֆյա Պողոսյանը այսօր խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին առ այն, թե մասնավոր ընկերությունների աշխատակիցները արտակարգ դրություն հայրարելուց հետո հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ պիտի ստանա՞ն, թե՞ ոչ, պիտի աշխատե՞ն, թե՞ ոչ: 

Պատասխանելով այդ հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ում որ ուղերձ ունեինք, որ մի աշխատեք, արդեն փոխանցել ենք, ուրիշ որևէ մեկին չենք ասել՝ մի աշխատեք, ասել ենք՝ կան ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնել»:

 

 

 

  • Կիսվել: