ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարագի գնանկում է սկսել տեղի ունենալ. ՄՊՀ նախագահ

Կարագի գնանկում է սկսել տեղի ունենալ. ՄՊՀ նախագահ

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Կկառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց, որ մարտ ամսից կարագի գնանկում է սկսել տեղի ունենալ:

«Նորզելանդականը կարագի գինը 4692 դրամից իջել է 4400 դրամ, «Անկոր» տեսակի կարագի գինը 5038 դրամից՝ 4690 դրամ»,- ասաց Գևորգյանը:

Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ նպատակ ունեն ներդնել այնպիսի մեխանիզմ, որ յուրաքանչյուրը կարողանա ստուգել՝ գների փոփոխությունը և շուկայի վրա ազդեցությունն իրավաչա՞փ է, թե՞ ոչ:

  • Կիսվել: