չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կարագն ու ձեթն էժանացել են. Գեղամ Գևորգյան

Կարագն ու ձեթն էժանացել են. Գեղամ Գևորգյան

Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի գնի իջեցման պարագայում է ապրանքի գինն իջել, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում», - ասաց Գեղամ Գևորգյանը՝ որպես օրինակ նշելով կարագը և ձեթը։

Ինչ վերաբերում է հնդկաձավարի գնի բարձրացմանը, Գևորգյանն ասաց, թե աշխարհում պաշարի խնդիր կա, ինքնարժեքն է բարձրացել։

Անդրադառնալով ձվի շուկային՝ ՄՊՀ նախագահն ասաց, թե եթե Զատկի տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ։

«Մենք պարբերար զգուշացնում ենք, որ ընկերություններն այնպես անեն, որպեսզի գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի», - ասաց Գեղամ Գևորգյանը։

  • Կիսվել: