կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում. Խաչատրյան

Կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում. Խաչատրյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում: 

Նրա խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարությունը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել, որի անդամները հետեւում են, թե ինչպես են խաղող ընդունում գինու եւ կոնյակի գործարանները, թե արդյոք հերթեր  գոյանու՞մ են, թե՞ ոչ, եւ որքանո՞վ է ճշգրիտ քաշը:

Խաչատրյանն ասաց, որ հանրության շրջանում վկայություններ են տարածված այն մասին, որ գործարաններում խաղողը գնում են կիլոգրամի դիմաց 100 դրամով: ՛՛Նման բան չի կարող լինել: Գնումն իրականացվում է առնվազն 135 դրամով, սակայն հիմնականում ՝ 140-150 դրամով: Որոշ դեպքերում՝ 150- 155 դրամով՛՛,-վստահեցրեց նա:

  • Կիսվել: