երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԿԲ-ն կորոնավիրուսի կանխարգելման նպատակով շրջանառությունից հանում է հին թղթադրամները

ԿԲ-ն կորոնավիրուսի կանխարգելման նպատակով շրջանառությունից հանում է հին թղթադրամները

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր թղթադրամներով։

Միաժամանակ ԿԲ-ի մամուլի ծառայությունը հորդորում է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության չորս դեպք: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն:

Այս պահի դրությամբ 57 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։

  • Կիսվել: