շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կառավարությունը վերանայել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը

Կառավարությունը վերանայել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 31-ի նիստում լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ անապահով ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագրերի մատչելիությունն ապահովելու և գործող ընթացակարգերի պարզեցնելու նպատակով:

Ըստ այդմ՝ առաջարկվում է դյուրինացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների և ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը՝ թղթային ցուցակներն էլեկտրոնայինով փոխարինելու միջոցով:

Նախատեսվում է սահմանել համապատասխան իրավակարգավորումներ՝ անապահով ընտանիքների համար խմելու ջրի ոլորտում նույնպես հնարավորինս նվազ սակագներ կիրառելու համար տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման համար:

Առաջարկվում է վերանայել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը:

  • Կիսվել: