երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում

Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով և բազմաթիվ բնակիչների կողմից բարձրացված խնդրին արձագանքելով՝ հոկտեմբերի 13-ից Գալշոյան փողոցում կկատարվեն համապատասխան միջոցառումներ։

Մասնավորապես՝ 19/1 հասցեի հարակից ճանապարհահատվածում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում՝ արհեստական անհարթության համադրմամբ՝ 1.14.1 գծանշմամբ, իսկ նույն հասցեի հարակից և հանդիպակաց ճանապարհահատվածներում կկազմակերպվեն հանրային տրանսպորտի կանգառի կետեր՝ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշմամբ:

  • Կիսվել: