Կառավարությունը շուրջ 158 մլն դրամ հատկացրեց Թուրքիային և Սիրիային օգնելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 157 միլիոն 816 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով:
«Նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ԱԻՆ-ին հատկացնել 157 միլիոն 816 հազար դրամ՝ պայամանավորված Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքները հաղաթահարելու համար այդ երկրներից հումանիտար օգնություն խնդրելու հանգամանքով:
Ամբողջությամբ տրամադրված է հումանիտար օգնությունը: Դեպի Սիրիա երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են բեռները, դեպի Թուրքիա՝ երկու անգամ ցամաքային ճանապարհով, այսինքն՝ ամբողջությամբ խնդիրը կատարված է, և հիմա մնում է գումարի հատկացումը»,- զեկուցեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: