Կանխիկի կրճատմանը կգնանք ամեն ինչ ծանրութեթեւ անելուց հետո. Փաշինյան (տեսանյութ)
Այսօր քննարկում էինք ՀՀ-ում կանխիկի շրջանառությունը կրճատման հնարավորությունները եւ համապատասխան օրենսդրական նախագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պրոցեսը կարեւոր է ոչ միայն տնտեսական, ոչ միայն հակակոռուպցիոն, այլեւ քաղաքակրթական առումով:
Կանխիկի կրճատումը պարունակում է ռիսկեր, առաջ է բերում հնարավորություններ, եւ կոնկրետ քայլերի կգնանք այդ ամենը ծանրութեթեւ անելուց հետո»:
Նիկոլ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.