Կացության խնդիր ունեցող քաղաքացիներին աջակցություն կտրամադրվի
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել 2020 թ. հուլիսի 23-ի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը հաստատելու մասին» որոշումը:
Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի Կոմիտեի ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ՝ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ին հանձնված սպասարկման ենթակա հանրակացարանների), այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում տեղավորել անտուն մնացած և բնակության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է տվյալ գործընթացի իրականացման համար։