երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանի հետ բեռնափոխադրումների սահմանափակումները որոշակիորեն կհանվեն. վարչապետ

Իրանի հետ բեռնափոխադրումների սահմանափակումները որոշակիորեն կհանվեն. վարչապետ

Իրանի հետ բեռափոխադրումների սահմանափակումները կվերանան: Այս մասին այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս ընթացքում փոխվե՞լ է բեռնափոխադրումների հոսքը Հայաստան` Վրաստանից եւ Իրանից:

Նա նշեց. «Իրանի հետ սահմանի հաղորդակցությունը մենք ինքներս ենք  սահմանափակել, սկզբից՝ միայն ուղեւորափոխադրումների համար, հետո նաեւ բեռների, բայց պարետատունը որոշում կայացրեց` Իրանի հետ  բեռների հոսքը որոշակիորեն կբացվի:  Իսկ ինչ վերաբերում է Վերին Լարսին, գիտենք, որ Վերին Լարսը փակ է, բայց փակ է եղանակային պատճառներով, երբ որ եղանակը բացվի, այդ բեռները կգան: Ինչ վերաբերում է Փոթիից եւ Բաթումիից եկող բեռներին, այո դրանք գալիս են բնականոն հունով»:

  • Կիսվել: