երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ինչու՞ վարկային արձակուրդ տանք 5 դրամով դիմակ բերող ու 250-ով այն վաճառողին,. Փաշինյան

Ինչու՞ վարկային արձակուրդ տանք 5 դրամով դիմակ բերող ու 250-ով այն վաճառողին,. Փաշինյան

Նոր հնարավորություն պետք է ստեղծենք, որ ով իր ստանձնած վարկային պարտավորություններին լուրջ է վերաբերվում, քաջալերենք, իսկ նրանք ովքեր լուրջ չեն վերաբերում, արդեն 1-2 տարի է խաբում են, հիմա էլ ասում են 6 ամիս էլ կորոնավիրուսից օգտվելով կխաբեմ, ապա նրանց պետք չէ աջակցել։ ԱԺ-ում այս մասին իր կարծիքը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին առ այն, որ 2-3 ամիս սառեցվեն վարկերը բոլորի համար, առանց ոչ մի տարանջատման, ինչը թույլ կտա լուծել բազմաթիվ հարցեր:

Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Բանկն ասում է՝ ես ունեմ 5 հաճախորդ, որից 4-ը պարտաճանաչ վճարումներ է կատարում, իսկ 5-րդը մի տարի է իր վարկային պարտավորությունը նորմալ չի կատարում։ Դրա ընթացքում ես իր վրա դնում եմ տույժ-տուգանքներ։ Բանկը նաև ասում է, որ այդ մարդը՝ ի հեճուկս բանկի հետ պայմանավորվածության, արդեն մեկ տարի է իրեն վարկային արձակուրդ է տվել, այսինքն՝ այդ մարդը արդեն մի տարի պարտավորությունները չի կատարում։ Ես հիմա ինչի՞ այդ անպարտաճանաչ վարկառուին խրախուսեմ, որ ինքը նոր էներգիա ստանա՞ իր պարտավորությունները չկատարելու համար» ։

Նա նաև կարծիք հայտնեց, որ հարգելի պատճառ ունեցող մարդու կողքին կգնան կկանգնեն, կաջակցեն, բայց ով չունի հարգելի պատճառ, ինչու՞ շարունակի համակարգի վրա նեգատիվ ազդեցություն ունենալ. «Բայց եթե կլինեն դեպքեր, որ մեր ասած 2 տարբերակներից դուրս է իրավիճակը, եկեք այդ 3-րդ դեպքով զբաղվենք, օգնենք մարդկանց։ Էներգիա չծախսենք այնտեղ, որտեղ արդյունք չկա»: ։  

Աբովյանն արձագանքեց վարչապետի դիտարկումներին և ասաց, որ որ ոչ բոլորն են սոցիալական պատասխանատվություն կրում, բայց ինքը, այնուամենայնիվ, կարծում է, որ ավելի լավ և արդյունավետ կլինի որոշում ընդունել և դրանով տալ լուծում։

Փաշինյանը պատասխանեց. «Օրինակ` եթե մարդ վարկ է վերցրել, 5 դրամով դիմակ է բերել ու 250 դրամով վաճառել, այդ մարդուն ինչու՞ վարկային արձակուրդ տանք, անհատական դեպքերով համաձայն եմ արձակուրդ տալուն»:

  • Կիսվել: