Ինչու ճամփորդել հենց դեպի Հայաստան․ ՀՀ-ն ներկայացվել է իտալացիներին
Հոկտեմբերի 14-ին Միլանում տեղի է ունեցել «Բացահայտիր Հայաստանը» միջոցառումը, որտեղ իտալացի հանդիսատեսին՝ շուրջ 250 մասնակցի, ներկայացվել է Հայաստանը՝ որպես ճափորդական ուղղություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։
Նշվում է, որ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ իրականացված՝ «Հայաստանի տեսլականները» պանելային քննարկմանը ԶԿ-ի կողմից առաջադրված խոսնակը ներկայացրել է Հայաստան ճանապարհորդելու պատճառներից մի քանիսը՝ Հայաստանի պատմությունը, արվեստը, մշակույթը, ավանդույթները և շատ ավելին: