երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հույս ունեմ՝ ցինիկ չի հնչի. եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Փաշինյան

Հույս ունեմ՝ ցինիկ չի հնչի. եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Փաշինյան

Աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ չգիտենք՝ որն է ձեռնտու վիճակ, ամենամեծ պրոբլեմն անորոշությունն է՝ ինչ է լինելու 5-6 ամիս հետո ոչ միայն վիրուսի, այլև տնտեսակնա առումով: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում մտցված արտակարգ դրության ժամանակ և դրանից հետո տնտեսական իրավիճակին:

Նա նշեց, որ ոչ ոք չգիտի, թե կորոնավիրուսն ինչպես է ազդելու մարդկանց տնտեսական վիճակի վրա, սպառողի վարքագիծն ինչպիսի՞ն է լինելու:  Հայտնի չ1 նաև, թե կորոնավիրուսից հետո մարդիկ ի՞նչ ապրանքներ են սկսելու սպառել, ինչի՞ միջոցով են փող խատելու, սա, նրա խոսքով,  անորոշ է:

«Այս անորոշությունը մեզ համար նոր հնարավորություններ է բացելու, դրա համար մենք սրան պետք է նայենք ոչ թե որպես ողբերգության, այլ որպես հնարավորության՝ Հայաստանի տնտեսական, քաղաքական ու բոլոր դիրքերն աշխարհում ուժեղացնելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հավելեց. «Ես հույս ունեմ՝ սա ցինիկ չի հնչի, բայց տնտեսական հեղափոխության ժամանակը եկել է: Մենք պետք է ուշադրություն դարձնենք հայկական արտադրանքի սպառմանը, պահանջարկը լրացնենք, արտադրենք, ոչ միայն սպառենք:

Մենք չենք մտածում՝ վայ, ոնց անենք, որ նախաճգնաժամային վիճակին վերադառնանք, ոչ, հիմա մտածում ենք 15, գուցե 20 տոկոս տնտեսական աճ ունենալու մասին»:

  • Կիսվել: