երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
 Հայտարարվել է գետերի հունը մաքրելու նախագծման եւ գնահատման տենդեր

Հայտարարվել է գետերի հունը մաքրելու նախագծման եւ գնահատման տենդեր

Նախարարությունը հայտարարել է գետերի հունը մաքրելու նախագծման եւ գնահատման տենդեր ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ խոսելով այն մասին, թե կառավարությունն ինչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի մաքրի Սեւանա լիճ թափվող գետերը ։

Ըստ նախարարի՝ տենդեր հայտարարվելուց հետո ընտրվել է կազմակերպություն, որը ներկայումա կատարում է կեղտաջրերի կառավարման միասնական մոտեցման նախնական գնահատումը։

Գրիգորյանն ասաց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության իրենց գործընկերների հետ քննարկել են միջազգային գրանտային այն նախագծի իրականացումը, որը վերաբերում է նոր ծրագրի իրականացման հետ կապված արդեն գոյություն ունեցող աղբավայրի՝ Կոտայք-Գեղարքունիք միացյալ աղբավայրի կոնսերվացմանը։

  • Կիսվել: