հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Հայրավանքի պատմության մեջ առաջին անգամ է ասֆալտապատվում այս փողոցը. մարզպետ (լուսանկարներ)

Հայրավանքի պատմության մեջ առաջին անգամ է ասֆալտապատվում այս փողոցը. մարզպետ (լուսանկարներ)

Հայրավանք համայնքում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել եւ ընթանում են Մայիսի 9-ի փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

՛՛Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 22 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը:

 Ասֆալտապատվող ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 500 մետր, մակերեսը՝ մոտ 2500 քառակուսի մետր:

 Առայժմ իրականացվում են հողային հարթեցման աշխատանքներ: Առաջիկա շաբաթների ընթացքում կասֆալտապատվի համայնքի կարեւոր փողոցներից մեկը, որը խիտ բնակեցված է եւ կապվում է կենտրոնական փողոցի հետ:

Հայրավանքի պատմության մեջ առաջին անգամ է ասֆալտապատվում այս փողոցը՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: