երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում է

Հայաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում է

Հայաստանը հունվար-փետրվարին մտել է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակ։ Ըստ «Սպուտնի-Վրաստան» լրատվական գործակալության՝ Հայաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 92%-ով՝  հասնելով մինչև 203 մլն դոլարի։

Առաջին քառյակում են, համապատասխանաբար, Ռուսաստանը (467 մլն դոլար), Թուրքիան (387 մլն դոլար), Չինաստանը (246 մլն դոլար) և Ադրբեջանը (242 մլն դոլար)։ 

  • Կիսվել: