Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին աճել է 7.8%-ով
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի հունվար-դեկտեմբերին 2018-ի համեմատ աճել է 7.8 տոկոսով: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից։
Ըստ տվյալների, 2019-ի հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4.6 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15 տոկոսով:
Դրան զուգահեռ նվազել է գյուղատնտեսության համախառն արտարդրանքի ծավալը 4.2 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ՝ 1.9 տոկոսով:
Ինչ վերաբերում է սպառողական գների ինդեքսին, ապա 2018 թ-ի հունվար-դեկտեմբերի համեմատ այն աճել է 1.4 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.5 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2019-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 5.8 տոկոսով՝ կազմելով 182 հազար 750 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.4 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.8 տոկոսով: