երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Հայաստանից Ղազախստան է ներկրվել մոտ 40 հազար ավտոմեքենա

Հայաստանից Ղազախստան է ներկրվել մոտ 40 հազար ավտոմեքենա

Ղազախստանի ազգային անվտանգության սահմանային ծառայությունը հրապարակել է Հայաստանից  ներմուծված ավտոմեքենաների քանակը: Հայտնում է  Tengrinews.kz գործակալությունը։
 
Ըստ աղբյուրի՝ 2019-ին Ղազախստանի սահմանը հատել է հայկական համարանիշով 38 558 մեքենա, 18 209-ը արտահանվել են: Հետևաբար, 20 349 հայկական համարանիշներով մեքենա մնացել է Ղազախստանում:
 
2019-ին Հայաստանից ներմուծվող ավտոմեքենաների քանակը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը (2018-ին՝ 7243, իսկ 2017-ին ընդամենը՝ 35 մեքենա):

  • Կիսվել: