երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Տեսչական մարմնի խնդիրը միայն պատժելը  չէ

«Հայաստանի Հանրապետություն»․ Տեսչական մարմնի խնդիրը միայն պատժելը չէ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործունեության, ինչպես նաեւ վերջին շրջանում ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանի հետ: Պատասխանելով ԱԳԼՃԿ-ների հետ կապված խնդիրների մասին հարցադրմանը, նա նշել է. «ԱԳԼՃԿ-ներում խնդիրներ կան գազի ճնշման հետ կապված: Տեխնիկական կանոնակարգով սահմանված է լիցքավորման 19.6 մեգապասկալ ճնշում, որն անվտանգ է, սակայն այսօր հիմնական խախտումները հենց այդ ոլորտում են:

200-ից ավելի ճնշումը խախտում է: Սահմանված է 50-100 հազար դրամ տուգանք այդ խախտման համար, որն ընդունվել է դեռեւս 1995 թ.: Տեսչական մարմինը ներկայացրել է առաջարկներ՝ փոփոխություններ կատարելու վարչական իրավախախտումների մասին օրենքում, որից հետո այդ տուգանքները կբարձրանան մի քանի անգամ՝ հասնելով մինչեւ 1-1.5 մլն դրամի, կրկնվելու դեպքում՝ էլ ավելիի: Խնդիրն այն է, որ երբ տնտեսվարող սուբյեկտին ենթարկում ենք պատասխանատվության, ԱԳԼՃԿ-ի կամ բենզինի լիցքավորման կետի պատասխանատուն ասում է՝ ավելի լավ է ես այդ 50-100 հազար դրամը վճարեմ ու այդքանով ավարտվի: Իսկ այս պարագայում, երբ արդեն խոշոր տուգանքներ լինեն կամ կասեցման մասին խոսք գնա, այն իր դրական ազդեցությունը կունենա, եւ խախտումների քանակը կկարողանանք հասցնել նվազագույնի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: