երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Հանքարդյունաբերությունն իրավական բարեփոխումների կարիք ունի

«Հայաստանի Հանրապետություն»․ Հանքարդյունաբերությունն իրավական բարեփոխումների կարիք ունի

«Հանքարդյունաբերությունը դեռ առաջատար դիրքեր է գրավում Հայաստանում: Մյուս կողմից էլ մեր հանրապետությունը հարուստ է բնական պաշարներով: 

Զարգացող երկրի համար այդ ռեսուրսների օգտագործումը կարևոր է՝ սակայն  նոր տեխնոլոգիաների և բնապահպանական նորմերի առաջնային պահպանությամբ:

Դրանցից բացի, անհրաժեշտ է, որ ապահովվի պղնձի արտադրության վերջնական ցիկլը, որի արդյունքում Հայաստանը հումք արտահանող երկրից կվերածվի արժեքավոր վերջնարտադրանք արտահանող երկրի՝ իր բոլոր տնտեսական դրական հետևանքներով:

Ներկայում Հայաստանում իրենց զգացնել են տալիս դեռ խորհրդային տարիներից մնացած հանքարդյունաբերության բացասական հետևանքները՝ լքված և ռեկուլտիվացիայի չենթարկված հանքերը, պոչամբարները և այլն:

Հայաստանում ներկայում կա 21 պոչամբար, որոնք զբաղեցնում են 700 հեկտար տարածք և ունեն մի քանի մլն խմ վնասակար պարունակություններ: Այս խնդիրներից շատերի պատճառն առկա իրավական բացերն են: Նման բացերի լրացմանն է ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նոր օրենսդրական փաթեթը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: