շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հաստատվեց սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2028 թթ գործողությունների ծրագիրը

Հաստատվեց սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2028 թթ գործողությունների ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը դեռևս լիարժեք չի ապահովում բնակչության կողմից սպառվող սննդամթերքի անվտանգությունը, ինչպես նաև չի երաշխավորում սպառողների առողջության համար սննդային գործոնով պայմանավորված ռիսկերի կանխարգելումը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել մշակել և իրականացնել այդ բնագավառը կարգավորող համապատասխան միասնական քաղաքականություն:

Ռազմավարության հիմնական նպատակն է սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը հասցնել նվազագույնի՝ ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության համակարգը Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու  միջոցով, խթանել տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը ներքին ու արտաքին շուկաներում՝ սննդամթերքի անվտանգության համակարգի աստիճանական բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում միջազգային պահանջներին համապատասխան համակարգերի ներդրման միջոցով:

  • Կիսվել: