երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Համայնքների աշխատանքը թափանցիկ դարձնելուն միտված օրինագիծը դրական եզրակացություն ստացավ

Համայնքների աշխատանքը թափանցիկ դարձնելուն միտված օրինագիծը դրական եզրակացություն ստացավ

Այսօր տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի մշտական հանձնաժողովի նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում օրինագծի համահեղինակ, իմքայլական պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ այդ օրինագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ՝ ուղղված համայնքներին, նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում դրա մասին տեղեկատվություն հրապարակել իրենց պաշտոնական կայքերում՝ ոչ ուշ, քան դա ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:

Ղազարյանը վստահություն հայտնեց, որ նման պահանջները համայնքների աշխատանքը կդարձնեն ավելի թափանցիկ: Ըստ նրա՝ դա թույլ կտա ազատվել կասկածելի հովանավորներից եւ ազդեցությունից, ինչը կնպաստի պետական իշխանության հանդեպ վստահության ամրապդնմանը:

Օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:  

 

  • Կիսվել: