կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գործադիրը հաստատեց կանանց վերաբերող ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թթ գործողությունների 2-րդ ծրագիրը

Գործադիրը հաստատեց կանանց վերաբերող ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թթ գործողությունների 2-րդ ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 2-ի նիստում հաստատեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2019-2021 թվականների գործողությունների ծրագրի ժամկետը լրացել է, և անհրաժեշտություն է առաջացել նախապատրաստելու գործողությունների նոր Ծրագիր, ինչը հնարավորություն կտա շարունակել աշխատանքները կանայք, խաղաղություն և անվտանգություն ՄԱԿ-ի օրակարգի դրույթների իրականացման ուղղությամբ՝ Հայաստանը ներգրավելով այս թեմայով միջազգային համագործակցության տարբեր հարթակներում տարվող աշխատանքներում:

Կառավարությունը նպատակահարմար է համարում շարունակել այս գործընթացը՝ հատկապես ՀՀ առջև ծառացած նոր անվտանգային մարտահրավերները հաշվի առնելով: Նոր Ծրագիրը, հաշվի առնելով նախորդ Ծրագրի ձեռքբերումներն ու քաղած դասերը, առաջարկում է համապարփակ մոտեցումներ և լուծումներ անվտանգային մի շարք խնդիրների հաղթահարման համար:

Ծրագիրն անդրադառնում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքում Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի կանանց առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին:

«Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ներկայացնում է արտակարգ իրավիճակում հայտնված կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով դրանց անվտանգային բաղադրիչին: Ծրագրում առանձին մատնանշվում են բռնի տեղահանված կանանց հարցերը և նոր սահմանային իրավիճակի արդյունքում ստեղծված անվտանգային մարտահրավերներն ու դրանց ազդեցությունը կանանց և աղջիկների վրա:

Գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը կարևորում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծում է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու համար Ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումը:Ծրագիրը ընդգրկում է երեք տարվա ժամանակահատված:  Առաջարկվող Ծրագիրը՝ հիմնվելով մասնակցություն, պաշտպանություն, կանխարգելում, վերականգնում ու օժանդակություն 1325 բանաձևի հիմնական սյուների վրա, 2022-2024թթ. համար առաջարկում է նաև«համագործակցություն» առանձին ուղղությունը, ինչը հնարավորություն կտա Ծրագրի իրականացման աշխատանքներում լայնորեն ներգրավվել միջազգային տարբեր կառույցների և դոնոր-երկրների:Գործողությունների ազգային ծրագիրը (այսուհետ՝ ԳԱԾ) սահմանում է նաև մոնիտորինգի նոր ռազմավարություն և առաջարկում է այնպիսի մեխանիզմ, որը կարող է լավագույնս գնահատել դրա իրականացման արդյունավետությունը:

Ծրագիրը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Արցախի հանդեպ ադրբեջանա-թուրքական ագրեսիսայի արդյունքում առաջացած խնդիրների, այդ թվում անվտանգային մարտահրավերների վրա, լուծումներ է առաջարկում խոցելի իրավիճակում հայտնված բնակչության համար:

  • Կիսվել: