երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը

Ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

 Հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:

 Դեսպան Իմանբաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Վահե Հովհաննիսյանին ընդունելության համար և շնորհավորել ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև կապերը, մասնավորապես առևտրատնտեսական, լավագույնս ամրապնդվում և զարգանում են:

 Կողմերը կարևորել են ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման և հարկային ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը:

  • Կիսվել: