շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
«Հավաքածուների խնամք և աշխատանքային մեթոդներ». դասընթացի հրավեր

«Հավաքածուների խնամք և աշխատանքային մեթոդներ». դասընթացի հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 15-18-ը իրականացնում է վերապատրաստման դասընթաց՝ «Հավաքածուների խնամք և աշխատանքային մեթոդներ» խորագրով:

Դասընթացն անցկացվելու է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Նպատակն է ներկայացնել թանգարանային առարկաների և հավաքածուների խնամքի ֆրանսիական փորձը և արդի գիտելիքները: Ծրագիրը կցվում է:

Դասընթացը նախատեսված է թանգարանային ոլորտի մասնագետների համար: Մասնակցության համար մինչև հուլիսի 11-ը [email protected] էլ. փոստին անհրաժեշտ է ուղարկել մասնակցության հայտ՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը և հաստատության անվանումը:

Տեղերը սահմանափակ են:

  • Կիսվել: