ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ջրի արտահոսքի պատճառով Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով

Ջրի արտահոսքի պատճառով Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:00-ի սահմաններում Ջրվեժ բնակավայրի 6-րդ փողոցի մի քանի տների բնակիչներ արթնացել են ուժեղ ջրի ձայնից: 

Պարզվել է, որ մոտ 5-6 տուն, մեծ մասամբ հայտնվել են ջրի մեջ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն քաղաքացիներն ու փրկարարները ընդհանուր նշված սեփական տան նկուղներից դուրս են բերել ընդհանուր մոտ 300 տոննայից ավելի ջուր: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է սելավատարի ջրի հոսքի հետևանքով առաջացած ջրի ուժեղ արտահոսքը: 

  • Կիսվել: