չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ

Ղազախստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է ներհայաստանյան զարգացումներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրադարձությունները Հայաստանում՝ երկրի ներքին գործն են: Ղազախստանը բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով լիարժեք համագործակցություն է զարգացնում Հայաստանի հետ: Գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխադարձ վստահության մթնոլորտը: Հայ ժողովրդին մաղթում ենք հանգստություն և բարգավաճում»:

  • Կիսվել: