Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Ղազախստանի ԱԳՆ
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են։ Հայ ժողովրդին մաղթում ենք հանգստություն և բարեկեցություն: Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից:
՛՛Հայաստանի հետ Ղազախստանը զարգացնում է լայնածավալ համագործակցություն՝ բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով։ Գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը՛՛,-ասված է հայտարարության մեջ։