երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եթե այսօր մեզ մի հաց է պետք, եկեք երեք հաց չգնենք. Փաշինյան

Եթե այսօր մեզ մի հաց է պետք, եկեք երեք հաց չգնենք. Փաշինյան

ՀՀ վարչապետն այսօր ԱԺ-ում անդրադարձավ այն հարցին, թե հնարավո՞ր է առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում առաջիկայում ինֆլյացիա լինի գների առումով:

«Մենք կարծում ենք, որ ֆինանսական համակարգը, կայունությունը և լիկվիդայնությունը ապահովելու համար բոլոր ռեսուրսները կան: Եթե այսօր մեզ մի հաց է պետք, եկեք երեք հաց չգնենք»,-ասաց վարչապետը:

Դիտարկմանը, թե միևնույն է՝ մարդիկ այդպես չեն անում, Փաշինյանն ասաց. "Հայաստանում ապրանքների պակաս չկա: Ինչ վերաբերում է պարենայիյն անվտանգությանը՝  դա շատ երկար է ՀՀ-ում քննարկվել: Շատերը մտածում են, որ մենք պետք է մեզ անհրաժեշտ ամեն ինչ աճեցնենք: Դրա արդյունքում մի պահ սկսեցին խաղողի այգիները քանդել, ցորեն ցանել, մենք ուրախացանք, բայց հարց ծագեց՝ ինչու չենք աճեցնում ապրանք, որն արժե հազար դրամ, բայց աճեցնում ենք ապրանք, որն արժե 50 դրամ: Մենք այսօր հազարավոր հեկտարներով չմշակված հողեր ունենք, մշակելու համար պետք է ջուր: ՀՀ-ում կա ջուր, մեզ մոտ կա ջուրը հավաքելու և բաշխելու պրոբլեմ":

  • Կիսվել: