երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ, որոնք վերաբերելի են «հարկադիր պարապուրդի» հետ կապված որոշակի լրացուցիչ կարգավորումներ նախատեսելուն և առկա գործիքակազմը առավել պարզ դարձնելուն: Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին և գործնականում ունենալ գործատուի մեղքով աշխատակցի աշխատանքից ազատման հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու ավելի արդարացված և գործուն կարգավորումներ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթում ներառված է 11 օրենսդրական ակտ` չորս օրենսգիրք և 7 օրենք, որոնցում ներկայացված են խմբագրական, տեխնիկական բնույթի փոփոխություններ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը` բացառելով առկա անհամապատասխանությունները:

«Սոցիալական աջակցության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ և համապատասխանաբար իրականացվել են ծավալուն փոփոխություններ: Մասնավորապես` նախագծով առավել սպառիչ են թվարկվել անապահովության նպաստի, եռամսյա հրատապ օգնության նշանակման և մերժման հիմքերը:

««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման համար:

  • Կիսվել: