շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Երևանում մեկնարկել է ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը

Երևանում մեկնարկել է ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը

Հունիսի 2-ին Երևանում մեկնարկել է ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը։

 

Միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հունաստանի զբոսաշրջության փոխնախարար, ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նախագահ Սոֆիա Զաչարակին, զբոսաշրջության ոլորտի միջազգային խոսնակներ, ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների պաշտոնյաներ։

 

67-րդ նիստը Եվրոպայի անդամ պետությունների համար հնարավորություն է քննարկելու զբոսաշրջության ներկա իրավիճակը, ոլորտի մարտահրավերները և համատեղ գործողությունների իրականացումը, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջությունը ավելի կայուն, վստահելի ոլորտի վերածելու համար:

  • Կիսվել: