Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր կկառուցվի
Կառավարությունը հաստատեց էկոնոմիկայի նախարարության և «Մայլեռ մաունթայն ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2021 թվականի համապատասխան որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում կնքվելիք պայմանագրի ձևը:
Ներդրումային ծրագրով Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու:
«Թե՛ ներդրողը, թե՛ մենք անելու ենք ամեն ինչ, որ արդեն հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Այսօր արդեն հայ-ավստրիական բիզնես ֆորումի շրջանակում «Մայլեռ մաունթայն ռեզորթի» և «Դոպելմայերի» միջև կնքվել է ճոպանուղու ձեռքբերման պայմանագիր: