«Ծանոթ չեմ, որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ». Սեյրան Օհանյանը՝ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ, որ գլխավոր դատախազն իր եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական վարույթ հարուցելու հարցով միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին։
«Ծանոթ չեմ, որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Օհանյանը։
Նշենք, որ Ազգային ժողովից մեզ հայտնել են, որ հարցն առաջիկայում կքննարկվի։