երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Ամերիկյան ընկերությունը մտադիր է բժշկական տուրիզմի ծրագրային ապահովում ներդնել ՀՀ-ում. Պապոյան

Ամերիկյան ընկերությունը մտադիր է բժշկական տուրիզմի ծրագրային ապահովում ներդնել ՀՀ-ում. Պապոյան

Ամերիկյան ընկերությունը մտադիր է բժշկական տուրիզմի ծրագրային ապահովում ներդնել Հայաստանում։ Այս մասին այսօր մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշեց, որ Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունները վերանշյալ ընկերության հետ արդեն իսկ համապատասխան հուշագիր են ստորագրել։

«Ներկայում համատեղ աշխատանք է ընթանում։ Մոտ ապագայում խորհրդարանին կդիմենք որոշակի օրենսդրական փոփոխությունների հարցով։ Դրանց շնորհիվ տվյալների նույնականացումը, այնքանով, որքանով դա, իհարկե, թույլատրելի է, հնարավոր կդառնա»,-ասաց Պապոյանը և հավելեց, որ մասնավոր հատվածը ևս ակտիվորեն ներգրավված է նշված գործընթացում։

 

  • Կիսվել: