կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են ուղևորափոխադրումների վերսկսման հարցը

ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են ուղևորափոխադրումների վերսկսման հարցը

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են երկրների միջև ուղևորափոխադրումների վերսկսման հարցը: Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«Առաջինը քննարկվել է համավարակի պայմաններում ուղևորափոխադրումների վերսկսման հարցը: Այս հարցը շատ կարևոր է, այն ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև գործարար ակտիվության: Քննարկումները վստահություն են ներշնչում, որ ուղևորափոխադրման հարցերը շատ արագ լուծումներ կստանան»,- ասաց Մյասնիկովիչը:

  • Կիսվել: