ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԵԱՏՄ երկրների համար շոկոլադին ներկայացվող միասնական պահանջներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 25-ից

ԵԱՏՄ երկրների համար շոկոլադին ներկայացվող միասնական պահանջներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 25-ից

Եվրասիական տնտեսական միության երկրների համար շոկոլադին, շոկոլադեղենին եւ կակաո-մթերքներին ներկայացվող  միասնական պահանջներն ուժի մեջ են մտնում հուլիսի 25-ից, «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները հաստատվել են 2022թ. դեկտեմբերի վերջին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նոր պարտադիր պահանջների համաձայն՝ շուկայում ամենապահանջվածը կաթնային շոկոլադն է, այն պետք է պարունակի կակաոյի ընդհանուր չոր մնացորդի 25 եւ ավելի տոկոսը եւ կաթնային մնացորդի 12 եւ ավելի տոկոսը։

Շոկոլադի արտադրության համար թույլ չի տրվում օգտագործել կենդանական ճարպեր՝ կաթից բացի։

Բացի այդ, շոկոլադի, շոկոլադի զանգվածի եւ կակաո-մթերքների արտադրության համար թույլ չի տրվում օգտագործել արոմատիզատորներ, որոնք նմանակում են համին կամ շոկոլադի կամ կակաո-մթերքների բույրին։ Կակաոյի յուղի ընդհանուր զանգվածային համարժեքների բաժինը շոկոլադում չպետք է գերազանցի 5 տոկոսը։

«Տեխնիկական կանոնակարգը օրենք է, որը մտնում է շոկոլադի հանդեպ միասնական պարտադիր պահանջների մեջ ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում։ Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո շուկայի մասնակիցներից ոչ մեկը չի կարող շոկոլադ պատրաստել ըստ այլ իդենտիֆիկացվող նշանների։ Եվ այն, որ մենք այսպիսի պահանջներ ունենք, սա մեծ առաջընթաց քայլ է»,- ասել է  Հրուշակեղենի արդյունաբերության ձեռնարկությունների «Ասկոնդ» ասոցիացիայի տնօրեն  Վյաչեսլավ Լաշմանկինը։

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի արտադրողներն առաջնորդվում էին  շոկոլադի միջպետական ստանդարտներով (ГОСТ)՝ հիմնված համաշխարհային պահանջների վրա, որոնք սահմանել է ՄԱԿ «Ալիմենտարիուս Կոդեքս» հանձնաժողովը։

«Մեր գործընկերները Բելառուսի Հանրապետությունում աշխատել են մոտավորապես այդ նույն պահանջներով, բայց ներկայացված ազգային ստանդարտով, ինչը երբեմն հանգեցնում էր տարընթերցումների եւ թյուրըմբռնման», ասել է Լաշմանկինը։

Տեխնիկական կանոնակարգի մշակումը սկսվել է 2014թ. «Բելգոսպիշչեպրոմ» բելառուսական պետական կոնցեռնի կողմից, բայց ռուսական կողմը 158 դիտողություն եւ առաջարկություն է ունեցել դրա վերաբերյալ։ Քննարկումների ընթացքում դրանք աստիճանաբար վերացվել են, եւ արդյունքում գտնվել է տեքստի ավելի ճիշտ տարբերակը, որը հաշվի է առնում երկրներից յուրաքանչյուրում կարգավորման առանձնահատկությունը։

«Ի տարբերություն ГОСТ-ի՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը պարտադիր կիրառման փաստաթուղթ է, եւ դրա խախտման համար նախատեսված է խիստ վարչական պատասխանատվություն։ Մենք վստահ ենք, որ միասնական մոտեցումը շոկոլադի որակին ԵԱՏՄ երկրներում թույլ կտա մեր երկրների արտադրողներին համատեղ ավելացնել արտադրությունը եւ ուրախացնել սպառողներին բարձրորակ շոկոլադով եւ շոկոլադեղենով»,- ավելացրել է «Ասկոնդի» ղեկավարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: