ԵԱՏՄ-ն ապահովում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Օվերչուկ
Արևմուտքը ձգտում է Կենտրոնական Ասիան դարձնել հումքային կցորդ, իսկ ԵԱՏՄ-ն ապահովում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը: Այս մասին Աստանայում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներն անկախ են և իրենք են ընտրում իրենց գործընկերներին։ Բայց, իհարկե, մենք շահագրգռված ենք, որ ամեն ինչ ստեղծվի այստեղ՝ հենց տարածաշրջանի ներսում՛՛: