ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճ ԵԱՏՄ-ում

Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճ ԵԱՏՄ-ում

ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնա-և ուղևորափոխադրումները: Այս մասին տեղեկացնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ 2025 թվականի առաջին եռամսյակում (նախորդ տարվա համեմատ) գրանցվել է ինչպես ԵԱՏՄ-ի ընդհանուր ուղևորաշրջանառության աճ (2,5% – ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Ղազախստանում (14% – ով), Ղրղզստանում (7,3% – ով),  Բելառուսում (7,1% – ով) և  Ռուսաստանում (0,5% – ով):

Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների աճ է գրանցվել Ղազախստանում (14,3%) և Ղրղզստանում (10%): Միության ցուցանիշի աճը կազմել է 0,5 տոկոս։

  • Կիսվել: