Կողես բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 3,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Կադաստրային արժեքը՝ 3 միլիոն 565 հազար դրամ։ Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: