շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դսեղ-Վանաձոր երթուղու 7 բնակավայր այսուհետ կսպասարկվի նոր, ժամանակակից ավտոբուսով

Դսեղ-Վանաձոր երթուղու 7 բնակավայր այսուհետ կսպասարկվի նոր, ժամանակակից ավտոբուսով

Լոռու մարզի Դսեղ, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ, Վանաձոր բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև Դսեղի առողջության և ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնների շահառուներն այսուհետ կտեղաշարժվեն նոր ու ժամանակակից ավտոբուսով: Այդ մասին ասված է Լոռու մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
Возможно, это изображение 4 человека
 
«Ծրագրի շնորհիվ Դսեղ-Վանաձոր երթուղում գտնվող 7 բնակավայրի համար ստեղծվել է միջհամայնքային տրանսպորտային կապ։
 
Возможно, это изображение 6 человек, люди стоят и карта
 
Նոր ավտոբուսը Փամբակի համայնքապետարանին հանձնվեց ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնում։
 
Возможно, это изображение 4 человека, люди стоят и костюм
 
Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, ՀՀ֊ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնի տնօրեն Կորյուն Խաչատրյանը։
 
Возможно, это изображение 2 человека, автобус и в помещении
 
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին՝ նշելով, որ նոր հասարակական տրանսպորտը վերոհիշյալ երթուղուց օգտվող բնակիչների համար հարմարավետ ծառայություններ կմատուցի, գյուղերի բնակիչներին նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն կտա, մատչելի կդարձնի հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը։
 
Возможно, это изображение на открытом воздухе
 
Միջոցառման ավարտին հյուրերը նոր ավտոբուսով ՍՄԱՐԹ կենտրոնից ուղևորվեցին Դեբետի վարչական շենք, որտեղ էլ ավտոբուսը հանձնվեց «Փամբակ» ՀՈԱԿ-ին։
 
Нет описания фото.
 
Հիշեցնենք, որ Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ճապոնիայի դեսպանատունը մարտ ամսին ստորագրել էին համաձայնագիր՝ «Լոռու մարզի հասարակական տրանսպորտի համար ավտոբուսի տրամադրման» դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով:
 
Возможно, это изображение карта
 
Ստորագրված համաձայնագրով՝ Ճապոնիայի դեսպանատունը տրամադրել էր ավելի քան 90 000 ԱՄՆ դոլար՝ նոր, հաշմանդություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսի գնման, տրանսպորտային ցանցի ընդլայնման և ենթակառուցվածքների բարեկարգման նպատակով»,- նշված է գրառման մեջ։
 
Возможно, это изображение 4 человека, люди сидят и люди стоят
 
 

  • Կիսվել: